Իրավական Տեսանյութեր 

Դատախազները սխալ են ասում. Խաչատուրովին թույլ չեն տվել գնալ ծնողների և եղբոր գերեզմանին

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այսօրվա նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով վերացնել իր պաշտպանյալի համար սահմանը հատելու արգելքը:

Սակայն մեղադրող դատախազներն իրենց ելույթներում հայտարարեցին, որ նման արգելք չկա:

Իր խոսքում Խաչատուրովը նշեց, որ դատախազները սխալ են ասում. «Բանն այն է, որ ես կենդանի վկան եմ այն բանի, թե ինչպես Բագրատաշենում ոստիկանության փոխգնդապետն ասաց, որ ես գտնվում եմ ցուցակում: Իսկ նրանք ասում են, որ իմ անունը ցուցակում չկա: Ես 2,5 ժամ սպասել եմ, նրանք ասացին, որ կճշտեն: Հույս ունեի, որ ինձ թույլ կտան հատել սահմանը: Ես ցանկանում էի գնալ հորս գերեզմանին և հետ գալ: 3-4 ժամ էր տևելու: Ինձ ասացին, որ իրենք ԱԱԾ աշխատակից են ու ինձ թույլ չտվեցին»:

Խաչատուրովը նշեց, որ Վրաստան ցանկանում էր մեկնել, քանի որ այնտեղ իր ծնողների և եղբոր գերեզմաններն են:

Մեղադրող դատախազն իր հերթին հայտարարեց, որ չեն քննարկում, թե ինչ է եղել, այլ ասում են, որ այս պահին սահմանը հատելու արգելք չկա:

Նույն շարքից