Իրավական Տեսանյութեր 

Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսից» կատարված գողությունը /տեսանյութ/

analitik.am

Նոյեմբերի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ընդունվեց, որ մի «Մերսեդեսի» ապակին կոտրել են ու սրահից պլանշետ գողացել։

Օրեր տևած հետախուզական միջոցառումների արդյունքում Մաշտոցի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված կասկածյալը շուտով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Նույն շարքից