Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է տեսանյութը, թե ինչպես են բերման ենթարկել 9 ահաբեկչի

analitik.am

ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է «Հիզբ Ուտ-Թահրիր» ահաբեկչական խմբավորման 2 առաջնորդների և 7 անդամների բերման ենթարկելու մասին տեսանյութը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Կադրերում երևում է, թե ինչպես են հատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժում բնակարան և ոլորում հանցագործների ձեռքերը։ Տեսանյութում երևում է նաև ահաբեկիչներից առգրաված մի քանի գաջեթներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում և Չելյաբինսկում բերման են ենթարկել «Հիզբ Ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության 2 առաջնորդների և 7 անդամների։

Նույն շարքից