Իրավական 

Ռուբեն Մելիքյանը բերված անձանց շահերի ներկայացուցիչն է

Ինձ հարազատները լիազորեցին, ես բարձրացա, տղաներն ինձ ընդունեցին որպես իրենց շահերի ներկայացուցիչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը, ով այս պահին գտնվում է Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ պահվում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները, ովքեր վարչական ձերբակալման են ենթարկվել:

Մելիքյանը հայտնեց, որ տղաների նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է սահմանված ընթացակարգեր. «Հույս ունենք, որ սահմանված ժամկետում՝ փաստացի ազատազրկումից 3 ժամ հետո բոլորն ազատ կարձակվեն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունն արդեն ազատ է արձակում բերված անձանց:

Նույն շարքից