Իրավական 

3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված տրանսգենդեր կնոջը կարող են տեղափոխել տղամարդկանց գաղութ

Բրյանսկի շրջանային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել տրանսգենդեր կին Միշելին (անձնագրով Միխայել): Ըստ փաստաթղթերի վերջինս դեռ տղամարդ է, ուստի նրան կուղարկեն տղամարդկանց գաղութ: Միշելը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ տարածելու մեջ։ Այս մասին հայտնում է Լենտան։

Ըստ Հանրային մոնիթորինգի տարածքային հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կարակոտինի, տրանսգենդերը պահվում է նախաքննական կալանավայրում՝ առանձին բանտախցում․ «Եթե դատավճիռն ուժի մեջ մտնի, նա, ամենայն հավանականությամբ, կուղարկվի Կլինցախի տղամարդկանց քրեակատարողական հիմնարկ: Այս պահի դրությամբ նրանից որևէ բողոք չի ստացվել: Մենք չենք խոսել նրա գենդերային ինքնության մասին»,-ասել է նա:

Նույն շարքից