«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։
ԱԱԾ-ից «Առաջին լրատվական»-ին փոխանցել են, որ այս պահին այդ տեղեկատվության հետ կապված որեւէ նորություն չունեն, չեն կարող ասել, փորձենք ավելի ուշ ճշտել։