ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: