Իրավական 

ՔԿ-ն հերքում է Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի մասին հրապարակումը

analitik.am

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ արձագանքելով www.Politik.am կայքի «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ հոդվածին:

«Politik.am –ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից