Իրավական 

Տղամարդը սպանել է կնոջը, զոքանչին և դանակահարել 2 տարեկան դստերը

analitik.am

Կրասնոդարում տղամարդը դաժանորեն սպանել է կնոջը, զոքանչին և դանակահարել 2 տարեկան դստերը:

Հետաքննության տվյալներով՝ տղամարդն առանձին էր ապրում ընտանիքից և երկար ժամանակ վիճաբանության մեջ էր 66-ամյա զոքանչի հետ: Հերթական վեճից հետո նա վերադարձել է դանակով, երբ զոքանչն ու կինը քնած են եղել, և սկսել է դանակի հարվածներ հասցնել նրանց: Թոշակառու կինը կարողացել է դուրս գալ տնից՝ փրկվելու նպատակով, սակայն տղամարդը հետապնդել է նրան և շարունակել դանակահարել:

37-ամյա կնոջ մարմնին հայտնաբերվել է դանակի 40 հարված, իսկ տարեց կնոջ մարմնին՝ 25, որի արդյուքնում նրանք մահացել են: Բացի այդ՝ տղամարդը դանակի 3 հարված է հասցրել նաև 2 տարեկան դստերը, որին տեղափոխել են հիվանդանոց:

Առավոտյան տղամարդը հանձնվել է ոստիկանություն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:

Նույն շարքից