Ռազմական Տեսանյութեր 

Ի՞նչ գույն ունի իրականում միջուկային հրթիռներ արձակելու համար նախատեսված «կարմիր» կոճակը /Տեսանյութ/

analitik.am

 

 

 

Միջուկային հրթիռի արձակման համար նախատեսված ճամպրուկն առաջին անգամ ցուցադրվել է բաց վիճակում: Այն ցուցադրել են «Ռազմական ընդունելություն» հաղորդման եթերում, փոխանցում է Լայֆը:

Հակառակ կինոյի և հեռուստատեսության սցենարիստների երևակայությունների, հրթիռի մեկնարկի կոճակը պարզվել է սպիտակ է: Ծրագրի հաղորդավար Ալեքսեյ Եգորովն ասել է, որ հենց այս հատուկ ճամպրուկն է պահվում ռազմածովային ուժերի սպայի մոտ։

«Այս ճամպրուկն, անշուշտ, նոր չէ, այն 50 տարվա պատմություն ունի: Այնուամենայնիվ, սա հեռուստատեսության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ միջուկային ճամպրուկը թույլատրվում է ցուցադրել բաց տեսքով»,-ասել է Եգորովը։

Ծրագրի հյուրը նշել է, որ ճամպրուկի բաղադրիչներից մեկը ֆլեշ քարտն է, որը հրթիռներ արձակելու բանալիներից մեկն է:

 

 

 

Նույն շարքից