Իրավական Տեսանյութեր 

Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցով դատարանում /տեսանյութ/

analitik.am

 

 

 

Վերաքննիչում քննվում է Քոչարյանի պաշտպանների բողոքը: Քիչ առաջ դատախազները, ինչպես նաև Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների պաշտպան Սեդա Սաֆարյանը, միջնորդեցին Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնել:

Պաշտպանական կողմը դեմ է միջնորդությանը:

Դատարանում ելույթով հանդես եկավ նաև երկրորդ նախագահը՝ հայտարարելով, որ միանում է փստաբանների կարծիքին. «Ուղղակի մի բան կավելացնեմ: Փաստաբանն ասաց, որ սա մի գործիք է լինելու, որը երկու կողմն էլ կարող են կիրառել պրակտիկայում:

Օրինակ իմ կողմնակիցները կարող են սկսել ինչ-որ կերպ արտահայտվել Ֆեյսբուքում որոշ դատախազների, ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կոմղը կսկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ: Սակայն այս գործիքը միակողմանի օգտագործվող է, քանի որ քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք գործադիրի ազդեցության տակ են մտցնում:

Ուզում էի ճշտում մտցնել ու ասել, որ այս միջոցով կարող են ոչնչացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող, իրենց համար անկանխատեսելի դատավորներին՝ շարքից հանելով նրանց կոնկրետ քրեական գործերով»:

 

 

 

 

 

 

Նույն շարքից