Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, պետք է քննվեր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների բողոքը:
Սակայն նիստի հենց մեկնարկին դատախազները միջնորդեցին դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնել: Պաշտպանական կողմը դեմ արտահայտվեց միջնորդությանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակը, համապատասխան որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին: