Իրավական 

Ես մահացե՞լ եմ. Բարսեղ Բեգլարյանը՝ խորհրդավոր հեռախոսազանգի մասին

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում գործարար Բարսեղ Բեգլարյանը, պատասխանելով հարցին, թե ով է իր հեռախոսազանգին պատասխանել ու ասել, թե իբր ինքը մահացել է, ասաց. «Ես մահացե՞լ եմ: Ես չգիտեմ, թե ով է պատասխանել, այդ ինֆորմացիան որտեղից է, տեղյակ չեմ»:

Դիտարկմանը, որ ինչ-որ մեկը «Սամվել Ալեքսանյանի» ոճով պատասխանել է հեռախոսազանգին, Բեգլարյանն ասաց, որ այդ ոճին ծանոթ չէ, ամեն մարդ իր ոճն ունի, ինքն էլ ունի իր ոճը. «Ես ինքս ինձ եմ նման: Մահացե՞լ եմ, ես հիմա ձեզ հետ խոսում եմ: Ես ի՞նչ իմանամ, թե ով է պատասխանել իմ հեռախոսազանգին: Իմ հեռախոսը ես թողնում եմ աշխատանքի վայրում, վարորդի մոտ, օգնականիս մոտ, իսկ հրապարակումը չեմ կարդացել»:

Բեգլարյանը նշեց, որ ոչ միշտ են իրեն զեկուցում զանգերի մասին, իսկ իր մահվան մասին հայտարարողը կամ կատակ է արել, կամ ցանկանում է, որ ինքը մահանա:

Գործարարը նաև հայտնեց, որ խոշոր գումար է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նույն շարքից