Իրավական Վերլուծական 

Կադիրովը կասկածվում է Բասաևի դաշնակցի սպանությանը մասնակցելու մեջ․ Bild

analitik.am

Գերմանական Bild պարբերականն իր հոդվածում ենթադրել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարող է ներգրավված լինել Չեչնիայի դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ։ Այդկերպ, իբր, նա որոշել է «վրեժխնդիր լինել իր հոր մահվան համար», փոխանցում է Լենտան՝ հղում անելով InoPressa-ին։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Խանգոշվիլին, ով համարվում է չեչեն ապստամբների առաջնորդ Շամիլ Բասաևի համակիրը, մահացել է օգոստոսի 23-ին, Բեռլինի Թիրգարգտենում՝ Չեչնիայի ներկայիս ղեկավարի հոր՝ Ախմատ Կադիրովի ծննդյան օրը։

«Ախմատ Կադիրովը սպանվել է Գրոզնիում 2004 թվականի մայիսին՝ ահաբեկչական հարձակման արդյունքում, որի ժամանակ օգտագործվել է պայթուցիկ սարք։ Սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել չեչեն ապստամբների առաջնորդ Շամիլ Բասաևը»,-ասված է նյութում։

Լրագրողների ենթադրմամբ՝ 15 տարի անց Ռամզան Կադիրովը վրեժխնդիր է եղել իր հոր սպանության համար։ Հոդվածում ներկայացվել են Խանգոշվիլի սպանության և Գրոզնիում սպանության միջև կապի այլ փաստեր․ կեղծանունն, որն, իբր, Ռուսաստանում գրվել է վարձու մարդասպանի կեղծ անձնագրում (Սոկոլով), Չեչնիայում սպանված ռուս կապիտանի ազգանունն է։

Նույն շարքից