Իրավական 

Իմ քայլի պատգամավորը ծանր է տանում այդ փաստը և ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաև «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ նա ծանր է տանում այդ փաստը և ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին։

Բանն այն է, որ Վարդանյանը գործին ոչ թե ուղղակի է առնչվում, այլ հարցաքննվել է միայն այն պատճառով, որ Բաբայանի ձերբակալությունից օրեր առաջ երկար հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։

Վարդանյանը երեկ պարզաբանեց, թե ինչ է խոսել Բաբայանի հետ. «Ես ընդամենը հեռախոսազրույց եմ ունեցել և այդ կապակցությամբ ընդամենը բացատրություն եմ տվել... Քննարկել ենք ՍԴ որոշումը, ինքը պաշտպանում էր, ես քննադատում էի բավականին կոշտ»։ Վստա՞հ եք, որ Ձեզ չեն մեղադրի նախկինների հետ շփման ու «դավաճանության» մեջ… Բայց Վարդանյանը հումորը չընկալեց․ «Լսեք, Արսեն Բաբայանին ես ճանաչում եմ, ի դեպ՝ շատ մարդ եմ ճանաչում Հայաստանում և Հայաստանից դուրս։ Այդ թեման դադարեցրեք»։

Հետո փորձեց արդարանալ. «Արսեն Բաբայանի հետ, կարծում եմ, տեսել եք, որ ֆեյսբուքյան լուրջ քննարկումներ ենք ունեցել, մեկս մյուսին խիստ քննադատել ենք, և, հաստատ, մեր հարաբերությունները չի կարելի բնութագրել ջերմ ընկերային կամ գործընկերային։ Հոկտեմբերի 21-ին զարմանալիորեն զանգ ստացա Արսեն Բաբայանից, ով փորձեց պաշտպանել ՍԴ որոշումը, ես էլ իմ դիրքորոշումը ներկայացրեցի բավականին կոշտ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից