Իրավական 

Տղամարդը կնոջը հրավիրել է իր տուն և ցույց տվել տատիկի դին

analitik.am

Կիևի բնակիչը համացանցում ծանոթացել է կնոջ հետ, հրավիրել իր տուն և ցույց է տվել տատիկի դին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «112 Украина»։

Ճանապարհին տղամարդը սպառնացել է սպանել կնոջը, սակայն վերջինիս հաջողվել է դուրս գալ բնակարանից և անմիջապես դիմել ոստիկանություն:

Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 82-ամյա տանտիրուհու դին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված: Ըստ նախնական տեղեկությունների՝ թոշակառուին խեղդել են։

Կասկածյալը բերման է ենթարկվել: Նախ նա հերքել է իր ներգրավվածությունը սպանության մեջ, իսկ հետո խոստովանել:

Նույն շարքից