Իրավական 

Մեքենաներից մարտկոցներ գողացած անձը հայտնաբերվեց

analitik.am

Դեկտեմբերի 4-ին Բյուրականի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ նախորդ օրը տան մոտ կայանված մեքենայից գողացել էին էլեկտրական մարտկոցը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արբատ գյուղի 31-ամյա մի բնակիչ։

Նա տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 6-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։ Բացի այդ, պարզվել է նաև, որ նա Բյուրական համայնքից, տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունից տուժած մյուս անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն շարքից