Իրավական 

Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը դատի է տվել Արարատի մարզպետին

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղի են ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 12-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Թեկնածուների աննախադեպ քանակ է գրանցվել Արարատի մարզի Նորաշեն համայնքում`15 անձ:

Նորաշեն համայնքը հետաքրքիր է այն առումով, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ամիսներ առաջ խիստ կասկածելի հիմնավորումներով աշխատանքից ազատել էր համայնքապետ Նորայր Գրիգորյանին: Համայնքապետը՝ լինելով արձակուրդում, անգամ չէր տեղեկացվել, որ արդեն համայնքապետ չէ, այդ մասին տեղեկացել է համայնքապետարանի պահակից:

Analitik.am-ին հայտնի է դարձել, որ Գարիկ Սարգսյանի առաջադրված թեկնածուն կոտրել է համայնքապետարանի դուռը և մտել ներս՝ կատարելու համայնքի ժամանակավոր ղեկավարի պարտականությունները:

Նորայր Գրիգորյանն այս ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրել, փոխարենը դատի է տվել Արարատի մարզպետին: Այս մասին Analitik.am-ին ասաց Նորայր Գրիգորյանը:

Նշենք, որ Նորաշենի նախկին համայնքապետը պահանջում է անվավեր ճանաչել Գարիկ Սարգսյանի որոշումy, ըստ որի, իրեն ազատել են աշխատանքից. հայցը վարույթ է ընդունվել է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից