Իրավական 

Սպանել է սիրելի աղջկան ընկերների մոտ ինքնահաստատվելու համար

analitik.am

Կալուգայում տեղի 41-ամյա բնակիչն ընկերների տանը ծեծի է ենթարկել իր ընկերուհուն, ինչի արդյունքում աղջիկը մահացել է: Այս մասին հաղորդվում է Կալուգայի շրջանի Քննչական կոմիտեի կայքում, փոխանցում է Լենտան։

Գործակալության տվյալներով՝ աղջիկը «պարբերաբար ծեծի է ենթարկվել զուգընկերոջ կողմից», սակայն այս անգամ աղջիկը մի քանի օր անց մահացել է։

Ինչպես պարզել է փորձաքննությունը, մահվան պատճառը եղել է «գլխի և մարմնի կենսական օրգաններին հասցված հարվածները»:

Տղամարդը փորձել է թաքնվել, բայց նրան բերման են ենթարկել:

Հարցաքննության ընթացքում տղամարդն ասել է, որ հարբած է եղել, և ծեծի է ենթարկել աղջկան «ընկերների առջև ինքնահաստատվելու համար», ինչպես նաև խանդել է ընկերուհուն:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ կետով:

Նույն շարքից