Իրավական 

Տղամարդը դանակահարել է հղի կնոջն ու նետել նրան 3 մետր խորությամբ հորը

analitik.am

Պերմի երկրամասի Կունգուրի բնակիչը մի քանի անգամ դանակով հարվածել է նախկին կնոջը, ով հղի է եղել, և նետել է նրան բանջարեղենի համար նախատեսված հորը: Հղի կինը երկու օր մնացել է այնտեղ: Այս մասին հաղորդվել է Քննչական կոմիտեի մարզային գրասենյակի կայքում:

Քննության արդյունքում՝ 33-ամյա տղամարդը սպանության նպատակով նախկին կնոջը տարել է քաղաքի մերձակայքում գտնվող ֆերմա, որտեղ խեղդամահ է արել նրան և դանակի հարվածներ հասցնել: Մտածելով, որ կինը մահացել է ստացած վնասվածքներից, տղամարդը նախկին կնոջը նետել է 3 մետր խորությամբ հորը: Պարզվել է, որ տղամարդն իմացել է կնոջ հղիության մասին։

«Երկու օր անց հարձակման ենթարկված կնոջը գտել են անցորդները։ Նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն, ինչի արդյունքում կինը ողջ է մնացել»,-ասվում է հրապարակման մեջ:

Տղամարդը մեղավոր են ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 105 հոդվածի 2-րդ մասով: Նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

Նույն շարքից