Իրավական Տեսանյութեր 

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է /տեսանյութ/

Դեկտեմբերի 9-ին, ժամը 07․00-ին, անհայտ անձը Բագրատունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել էր։

Նույն օրը դեպքի վերաբերյալ ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդի և մեքենայի վերաբերյալ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ երևանցի 48-ամյա տղամարդը Եղվարդի խճուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում ինքն է իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի ենթարկել։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննությունն իրակացնող մարմնին։

Ոստիկանությունից հայտնում են, որ քննությունը շարունակվում է։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից