Իրավական 

Բրյանսկում բանտապահները ծեծի են ենթարկել և սպանել դատապարտյալին

analitik.am

ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները ժամանել են Բրյանսկի մարզում գտնվող թիվ 6 գաղութ այն բանից հետո, երբ բանտապահները ծեծի են ենթարկել և սպանել դատապարտյալներից մեկին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Readovka-ին։

Հրապարակման զրուցակիցն ասել է, որ գաղութ ժամանած դատապարտյալներին ցուցադրական ծեծի են ենթարկել՝ նրանց վախ ներշնչելու համար: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ըստ «Բրայանսկի լուրերի», տեղի ունեցածի փաստի կապակցությամբ կատարվում է պաշտոնական ստուգում: Հրապարակման աղբյուրը հայտնել է, որ Դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային գրասենյակի աշխատակիցն ապօրինի գործողություններ է կատարել  տեղափոխման ընթացքում: Տուժած դատապարտյալը մահացել է Կլինցախի հիվանդանոցներից մեկում:

Նույն շարքից