Իրավական 

Սա դատարանների անկախության միջազգայնորեն ճանաչված կարևորագույն երաշխիք է. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է.

«Մինչ բոլոր-բոլորը քննարկում էին անսպասելիորեն Հայոց երկնակամարում հայտնված վտարանդիների հիմնահարցը՝ Դատական իշխանության պատասխանատուները «ձայն բարբառոյ յանապատի» ռեժիմով բարձրաձայնում էին Դատական իշխանության կարևորագույն երաշխիքներից մեկի՝ բյուջետային երաշխիքների անտեսման մասին։

Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «[դատական իշխանության] բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

Սա դատարանների անկախության միջազգայնորեն ճանաչված կարևորագույն երաշխիք է, առանց որի պատշաճ կենսագործման՝ չկա և չի կարող լինել գործադիրից անկախ դատական իշխանություն։ Եվ ահա պարզվում է՝ Գործադիրը (ի մասնավորի՝ Ֆիննախը) չի ապահովել Դատական իշխանության ներկայացրած բյուջետային հայտը, իր մանրամասն հիմնավորումներով, Օրենսդրի դատին փոխանցելու պարտականությունը, և դրա փոխարեն՝ այդ հայտի հետ վարվել է նույն կերպ, ինչ ցանկացած գործադիր մարմնի հայտի հետ է վարվում՝ իր կամքով վերաձևել և իր ցանկացած նախագիծը փոխանցել ԱԺ՝ առանց այլընտրանքի։

Դատական իշխանության անկախությունը սոսկ «զանգել-չզանգել» երիցուկային տրամաբանությանը ստորաբերողներին այս խնդիրը իհարկե չի կարող հետաքրքրել։ Իսկ մյուսների համար սա ոչ միայն օրենքի խախտման լուրջ ահազանգ է, այլև Իշխանությունների բաժանման, փոխադարձ զսպման ու հավասարակշռման մեխանիզմի խաթարման արձանագրում։

Հղումը՝ այստեղ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից