Իրավական 

Ապացույցները բավարար են մեղադրական դատավճիռ ունենալու և իրական ազատազրկում պահանջելու համար. Նարեկ Մալյանի պաշտպան

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում տեղի կունենա Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման գործով դատական առաջին նիստը: Նիստին զուգահեռ դատարանի մոտ ակցիա է ընթանում՝ ի աջակցություն Մալյանի:

Լրագրողների հետ զրույցում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենք միջնորդել են, որպեսզի մասնավորապես Դավիթ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը, քանի որ նա քննության ընթացքում շարունակում էր սպառնալ. «Վկաների հետ կապված նաև խնդիր ունենք: Ամեն դեպքում եղած ապացույցները բավարար են մեղադրական դատավճիռ ունենալու և իրական ազատազրկում պահանջելու համար»:

Դատական նիստը մեկնարկելու է 13:30-ին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից