Հասարակություն Տեսանյութեր 

Տեսանյութ է հրապարակվել Չեխիայում տեղի ունեցած հրաձգության վայրից

analitik.am

Համացանցում հայտնվել է Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության վայրից տեսանյութը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Կադրերում երևում են ոստիկանության ծառայության ավտոմեքենաները։ Հիվանդանոցի շենքը շրջափակված է, և դրա մուտքի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտը անձը կրակ է բացել Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում, ինչի արդյունքում զոհվել է առնվազն վեց մարդ: Ոստիկանությունը փնտրում է միջին հասակի, կարմիր բաճկոնով հրաձիգին։

Նույն շարքից