Իրավական Տեսանյութեր 

Որսացել էր նախատեսված չափաքանակից ավելի թռչուն․ ոստիկանության բացահայտումը /տեսանյութ/

analitik.am

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։

Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։

Պարզվել է , որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի քարակաքավի նմանվող թռչուններ։

Կոչ ենք անում որսորդներին՝ չխախտել օրենքը։ Ոստիկանությունը հետևողական է։

Նույն շարքից