Իրավական 

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին (անձանց), խնդրում ենք հայտնել ՔԿ-ին

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Ավան Աճառյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, ապօրինի մուտք է գործել բնակարան և գաղտնի հափշտակել  2.292.000 ՀՀ  դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր, 80.000 ՀՀ  դրամ կանխիկ գումար՝ ընդհանուր առմամբ պատճառելով 3.000.000 ՀՀ  դրամ գումարի առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 01.08.2019թ.-ին ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրին հարակից  խաչմերուկում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն  կատարած անձը կամ անձինք:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին (անձանց),  կամ որևէ տեղեկություն ունեն նրա(նրանց) ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից