Իրավական 

Մոսկվայում 20-ամյա ուսանողուհու են սպանել

analitik.am

Մոսկվայում սպանված են հայտնաբերել Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի  20-ամյա ուսանողուհուն: Այս մասին հայտնել է «Московский комсомолец»-ը:

Հրատարակության տվյալներով՝ աղջկա մարմինը՝ փաթաթված վերմակի մեջ և վնասված գլխով, գտել են տարեցներին պատկանող վարձակալած  տան պատշգամբում: 20-ամյա Աննային վերջին անգամ տեսել է տանտերը՝ պապիկը, որը դեղ է տարել նրան: Աղջիկն ինքն է հաղորդագրություն ուղարկել և խնդրել օգնել՝ նրան առաջին անգամ «պապիկ» անվանելով:

Պապիկը երկրորդ անգամ էլ է գնացել տեսնելու իր «թոռնուհուն», սակայն բնակարանի դուռը ներսից բանալիով փակ է եղել:

Աղջկա հարազատները սպանության մեջ կասկածում են 23-ամյա սենյակակցին, որը տեղափոխվել էր այդ տուն 3 շաբաթ առաջ: Դեպքից հետո նա անհետացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից