Իրավական 

«ՍԱՍ»-ի Արտակը և Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության

analitik.am

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակը) եւ գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ «Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով։ Արտակ Սարգսյանը հրաժարվել է նաեւ Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Արտակ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15–ին՝ վկայի կարգավիճակով։

Սարգսյանը նախկինում երկու անգամ հրավիրվել էր Քննչական կոմիտե, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ երկրում չէ։

 

Նույն շարքից