Իրավական 

17-ամյա դեռահասը դանակահարել ու սպանել է իր հորը, ով ոստիկանության սերժանտ էր

analitik.am

Թաիլանդի Սուրաթհան քաղաքի դեռահաս բնակիչը սպանել է իր հորն այն բանից հետո, երբ նա խնդրել է դադարեցնել վիդեոխաղեր խաղալը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sun-ին:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, 17-ամյա Փանվարատը դանակով հարվածել է իր հորը՝ 51-ամյա ոստիկանության սերժանտ Անուվաթ Չոյբենգդյուին այն բանից հետո, երբ տղամարդը խնդրել է որդուն դադարեցնել համակարգչային խաղերը։

Ժամանալով դեպքի վայր՝ ոստիկանները խոհանոցում գտել են իրենց գործընկերոջ արյունոտ դին: Ենթադրաբար, հարձակումը տեղի է ունեցել տան այգում, ինչից հետո տղամարդը կարողացել է ինքնուրույն սողալ դեպի խոհանոց:

Տուժածը հոսպիտալացվել է, սակայն որոշ ժամանակ անց մահացել է հիվանդանոցում:

Երիտասարդը, ենթադրաբար, փախուստի է դիմել հանցագործության վայրից՝ մոտոցիկլետով: Ոստիկանությունը նրան գտել է մոտակա ինտերնետային սրճարանում և բերման ենթարկել սպանության կասկածանքով:

Նույն շարքից