ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին 16:30-ին:
Սա նոր կազմով առաջին նիստն է, գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին:
Նախորդ դատական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել:
Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն մերժվել էր նախկին նախագահին գրավով ազատելու մասին միջնորդությունը: