Իրավական 

ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց և գործն ուղարկել է դատախազին. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

«Ամբողջությամբ ծանոթացա ինձ վերագրվող քրեական գործի նյութերին (5 հատոր):

Նյութերին ծանոթանալուց պարզ դարձավ, որ ՀՔԾ քննիչն աշխատել է մեծ ջանասիրությամբ և ամբողջությամբ ապացուցել է, որ այդ քրեական գործը ենթակա է անհապաղ կարճման՝ #հանցադեպի բացակայության հիմքով:

Հ․Գ․ #հանցադեպի բացակայությունը նշանակում է, որ ընդհանրապես տեղի չի ունեցել որևէ դեպք (ոչինչ տեղի չի չունեցել), ի տարբերություն հանցակազմի բացակայության, որտեղ տեղի է ունեցել դեպք (ինչ-որ բան է տեղի ունեցել), սակայն այդ ինչ-որ բանը հանցագործություն չէ:

Հ.Գ. 2. ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց և գործն ուղարկել է դատախազին...»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից