Միջազգային Քաղաքականություն 

А у нас газопровод․ Զելենսկին պատասխանել է Պուտինի ոտանավորին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 1 + 1 հեռուստաալիքի եթերում արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, ով «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին գազի մասին հարցի շուրջ քննարկման ժամանակ մեջբերել է Սերգեյ Միխալկովի հայտնի ոտանավորը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՌԴ նախագահը հիշեցրել է հայտնի ոտանավորը՝ «А у нас в квартире газ. А у вас?»՝ առաջարկելով Ուկրաինային 25 տոկոսով էժան գազ։

Պատասխանելով Պուտինի հայտարարությանը, Զելենսկին ասել է․ «А у нас газопровод»։

Նույն շարքից