Իրավական 

Ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, երկրորդ նախագահի գործը գլխացավանք է դատավորների համար

analitik.am

Գործի վերաբերյալ թերևս ապացուցելու բան չի մնացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոսելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի մասին:

«Թերևս դատավորները հասկացել են, որ սա ապօրինի կալանավորում է, դրա համար նրանք չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել: Սրանով պայմանավորված ինքնաբացարկ են հայտնում: Եթե քննեն, կամ ընկնելու են հսկայական ճնշման տակ՝ կայացնելով ապօրինի որոշում, կամ պետք է առհասարակ չքննեն: Ես չեմ հիշում, որ որևէ գործով 6-7 դատավոր ինքնաբացարկ հայտնի: Սա լավագույն ցուցիչն է հասկանալու, թե ինչ իրավիճակում է մեր իրավական համակարգը»,-ասել է նա:

Նույն շարքից