Իրավական Տեսանյութեր 

«Մերսեդես»-ի վարորդը մեքենայով դիմել է փախուստի. «Հոլիվուդյան կինո»՝ Երևանի փողոցներում /տեսանյութ/

analitik.am

Դեկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցում կագնեցրել են արագությունը գերազանցած «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, հայտնել վարորդին երթևեկության կանոնները խախտելու մասին և պահանջել մեքենայի փաստաթղթերը:

Սակայն վարորդը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և մեքենայով դիմել է փախուստի: Չենթարկվելով Ճանապահային ոստիկանների «կանգառ» ազդանշանին` կարգազանց վարորդը «Մերսեդեսով» ուղևորվել է Աշտարակ քաղաք` կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ինչպես մյուս վարորդների ու հետիոտների, այնպես էլ Ճանապահային ոստիկանների նկատմամբ:

Աշտարակ քաղաքում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Աշտարակի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, իրավապահներին հաջողվել է կանգնեցնել «Մերսեդեսը»:

Մեքենան տեղափոխվել է Երևան` ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Կարգազանց վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց զատ տարվել է նաև բացատրական աշխատանք:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները` հիշեցնելով, որ արտոնյալ վարորդներ չկան: Օրենքի առաջ հավասար են բոլորը:

Նույն շարքից