Հրապարակվել է տեսանյութը, որում Օմսկի 35-ամյա բնակիչ Սերգեյ Կազակովը պատժում է 8-ամյա երեխային՝ կանգնեցնելով հնդկաձավարի վրա: Տղամարդը ստիպել է տղային ժամերով ծնկի գալ հնդկաձավարի վրա դաստիարակչական նպատակներով: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։
Կադրերում երևում է, թե ինչպես է երեխան ծնկի եկել հնդկաձավարի վրա, իսկ խորթ հայրը ծեծի է ենթարկում նրան: Երկար կանգնելու արդյունքում հնդկաձավարը մտել է երեխայի մաշկի մեջ, և բժիշկները դրա հատիկները հեռացրել են վիրահատական եղանակով:
Այժմ տղամարդը ձերբակալված է: Կազակովի և երեխայի մոր՝ Ալինա Յումաշևայի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օմսկում 35-ամյա տեղի բնակիչը ժամեր շարունակ խոշտանգել է 8 տարեկան երեխային՝ ծնկների վրա կանգնեցնելով հնդկացորենի վրա, ինչպես նաև ծեծի է ենթարկել։ Այդկերպ, նա պատժել է երեխային «դպրոցից և զբոսանքից ուշ տուն գալու համար»։
Տղայի 27-ամյա մայրը տեղյակ է եղել, թե ինչպես է իր զուգընկերը վարվում երեխայի հետ, սակայն չի միջամտել և նույնիսկ աջակցել է դաստիարակչական մեթոդներին։ Հերթական պատժից հետո երեխային հաջողվել է փախուստի դիմել: Խոշտանգումների մասին նա պատմել է հարևանին, վերջինս էլ զանգահարել է ոստիկանություն: