Ռուսաստանի գլխավոր քիլեր Ասլան Գագիևը (Ջակո), ով 60 մարդու կյանք խլած հանցավոր խմբավորման առաջնորդն է, կատարել է դատախազ Օլգա Շվեցովայի կողմից՝ իր նախկին փեսային սպանելու պատվերը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Коммерсантъ»-ին։
2012 թվականի օգոստոսին, դատախազ Շվեցովան ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Գագիևի հետ: Կինը խնդրել է քրեական հեղինակությանը սպանել քրոջ նախկին ամուսնուն՝ Ալեքսանդր Լեոնովին, ով այդ ժամանակ աշխատել է որպես քննիչ:
Ջակոն որոշել է անվճար կատարել Շվեցովայի պատվերը հայտնի դատախազի նկատմամբ հարգանքից ելնելով: Կինը դատախազությունում ծառայել է 1984 թվականից: Նա բազմիցս պարգևատրվել է մատուցած ծառայությունների համար, այդ թվում՝ «Օրենքի նկատմամբ հավատարմության» I աստիճանի մեդալով:
Ինչպես պարզել է քննությունը, Ջակոյի հանձնարարակոնվ Լեոնովին հետևել է գնդապետ Եվգենի Յաշկինը: Քննիչին գնդակահարել է ՆԳՆ քրեական հետախուզության նախկին աշխատակից Ռուսլան Յուրտովը, ոումը 2012 թվականի սեպտեմբերի 12-ին մոտոցիկլետով դեպքի վայր է բերել իր հանցակիցը: Լեոնովը սպանվել է ատրճանակով: