Իրավական 

Մեկնարկեց Քոչարյանի գործով դատական նիստը. Այն այս պահին կընթանա դռնփակ /ուղիղ միացում/

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Երկրորդ նախագահը նիստին չի մասնակցում:

Այսօր դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ առաջին դատական նիստն է: Նա փոխարինել է ինքնաբացարկ հայտնած Մխիթարյան Պապոյանին:

Դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հիմքեր կան դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար, նշեց, որ պետք է մի հարց տա, սակայն դա պետք է լինի դռնփակ նիստում:

Արդյունքում որոշվեց նիստի մի մասը դռնփակ անցկացնել:

Նույն շարքից