Հայրս ասել է այն, ինչ ասել է, ես ավելացնելու բան չունեմ, առնվազն՝ այս պահին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով Արցախում սպասվելիք ընտրությունների մասին Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին և հարցին՝ արդյո՞ք փաստաբանները ստացել են որոշումը, կրտսեր Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ:
Լևոն Քոչարյանը նշեց, որ Մխիթար Պապոյանն արդեն 7-րդ դատավորն էր, ով ինքնաբացարկ է հայտնել. «Սա բացառիկ է, ինչքան գիտեմ, նման բան չի եղել: Մխիթար Պապոյանի մասին, ինչ լսել եմ, լավ համբավ ու վարկանիշ ունի: Նա այն դատավորներից է, ով պատրաստ չէ իշխանություններին հաճոյանալու համար ապօրինի որոշումներ կայացնել: Ինձ թվում է, որ ուղղակի հեշտ տարբերակ ընդունեց, որպեսզի ծանր բեռի տակ չընկնի՝ հաշվի առնելով Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի օրինակները»: