Իրավական 

Ո՞ր դեպքը հիշեցնեմ՝ գաղտնալսումների՞, Ազարյանի՞, Դավիթ Գրիգորյանի՞․ Լևոն Քոչարյան

Կարծում եմ, որ դատավորները վախենում են ի օգուտ հորս որոշում կայացնելուց՝ շատ լավ իմանալով, թե ինչ է իշխանությունն ակնկալում իրենցից: Նրանք այդ մասին բարձրաձայն խոսում են: Նույնիսկ ԲԴԽ նախագահն օրեր առաջ հարցազրույց տվեց ու ասաց, որ իշխանություններն ուզում են ունենալ Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման դատավորներ: Դա ի՞նչ է նշանակում: Լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունների պնդումներին, որ դատարանների վրա ճնշում չկա, Ռոբերտ Քոչարյանի որդու խոսքերով, արդեն բոլորը գիտեն, թե իշխանությունները դատավորներից ինչ են ակնկալում հոր գործով, ինչն արդեն ուղիղ ճնշում է. «Ո՞ր դեպքը հիշեցնեմ՝ գաղտնալսումների՞, Ազարյանի՞, Դավիթ Գրիգորյանի՞: Ի վերջո նույն դատավորներն են այդ մասին խոսում: Ազարյանն էլ է բարձրաձայնել ճնշումների մասին, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին նույնպես խոսել է ճնշումների մասին:

Նիկոլ Փաշինյանը, Աննա Դանիբեկյանի կողմից վճիռը կայացնելուց մեկ օր առաջ, հայտարարեց, որ ՍԴ որոշումն ապօրինի էր: Ուղղորդում կա այստեղ: Այն որոշումը, որի հիման վրա Դանիբեկյանը պետք է որոշում կայացներ, երկրի ղեկավարն ապօրինի է համարում: Մի՞թե դա ճնշում չէ: Բոլորին է ակնհայտ, որ ճնշում կա: Այլ հարց է, որ ոմանց դա դուր է գալիս»։

Նույն շարքից