Լիպեցկի շրջանում ձեռնարկության աշխատակիցը, իմանալով իրեն աշխատանքից հեռացնելու մասին լուրը, սպանել է ղեկավարին՝ մյուս աշխատակիցների աչքի առաջ:
Դեպքը պատահել է Ստեգալովկայի գյուղատնտեսական ձեռնարկության պահեստում: Նախկին էլեկտրիկը գնդակահարել է 54-ամյա ղեկավարին, որը տեղում մահացել է:
Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն նրան գտել են տանը մահացած: Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան: Նախնական տվյալներով տղամարդը ինքնասպան է եղել: