Իրավական 

Ռուս պատգամավորը ձերբակալվել է սպանության կասկածանքով

analitik.am

Յարոսլավլի մարզում «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահ Վլադիմիր Կորնիլովը ձերբակալվել է սպանության կասկածանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քաղաքային Դումայի նախագահ Սերգեյ Կորնիենկոյին:

Ըստ նրա, Կորնիլովն այժմ գտնվում է ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում:

ЯРНОВОСТИ-ի հրապարակման համաձայն, նախնական տվյալներով, պատգամավոր Կորնիլովը հարբած է եղել: Ենթադրաբար, նա սպանել է մեքենայի վարորդին, այնուհետև փորձել է ոչնչացնել դին և հրկիզել է ավտոմեքենան: Հրապարակման լրագրողները նշում են, որ դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Քաղաքային Դումայի արտահերթ ժողովը, որտեղ կքննարկվի Կորնիլովի պատգամավորական լիազորությունների հրաժարականի հարցը:

Դեկտեմբերի 15-ին հայտնի էր դարձել, որ տեղի գիշերային ակումբներից մեկում պատգամավորը ծեծկռտուք է սարքել: Հարբած տղամարդը սկսել է կոպիտ վերաբերմունք դրսևորել այցելուների նկատմամբ, որից հետո ընկերների հետ միասին ծեծի է ենթարկել նրանց: Նշվում է, որ ակումբի անձնակազմը փորձել է կանգնեցնել նրան, բայց նա անտեսել է պահանջները: Երկու անգամ դեպքի վայր են եկել ոստիկանության ծառայողները։

Նույն շարքից