Իրավական 

Վնուկովոյում առգրավել են գրեթե 6 միլիարդ ռուբլի արժողությամբ մեթադոնի խմբաքանակ /Լուսանկար/

Վնուկովո օդանավակայանի անցակետում աշխատակիցները հայտնաբերել են 6 միլիարդ ռուբլի արժողությամբ թմրանյութի խմբաքանակ։ Համաձայն Դաշնային մաքսային ծառայության տվյալների՝ մեթադոնի խմբաքանակը ժամանել է Գերմանիայից Տաջիկստան։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Ըստ պիտակների վրա առկա տեքստի, 1 մլ հեղուկը պարունակում է 5 մգ մետադոնի հիդրոքլորիդ: Փորձագետների կարծիքով՝ այս հեղուկներում մետադոնի կոնցենտրացիան գերազանցում է 50 տոկոսը, այսինքն՝ իրականում 1 մլ հեղուկը պարունակում է ավելի քան 500 մգ մեթադոն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Սև շուկայում նման բեռների արժեքը կարող է գերազանցել 5,8 միլիարդ ռուբլին:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից