Բարի օր Հասարակություն 

ՀՔԾ-ն՝ առերեսման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից հայհոյելու վերաբերյալ տեղեկությունների մասին

analitik.am

ՀՔԾ-ից չեն մեկնաբանում առերեսման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից հայհոյանք հնչեցնելու մասին տեղեկությունները:

«Մենք չենք մեկնաբանում`առերեսվել են, թե հարցաքննվել են: ՀՔԾ-ից մեկնաբանություն չի լինում նման հարցերում»,-Analitik.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ երրորդ նախագահը Սերգո Կարապետյանի հետ առերեսման ժամանակ հայհոյել է:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Նույն շարքից