Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Լուսինե Աբգարյանի վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդեցին դատավորին ինքնաբացարկ հայտնել: Որպես հիմք ներկայացվեց այն, որ դատավորի եղբայրը մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ: Բացի դրանից, վերջինս հավանում ու կիսվում է Քոչարյանի դեմ հրապարակվող հրապարակումները: