Իրավական 

88 թվից հետո առանց ինձ ոչ մի որոշում չի կայացվել. Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում

Ես չէի խոսի, եթե չհնչեր մի հայտարարություն, թե ես վտանգ եմ նեկայացնում պետականության համար: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու հարցը:

«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, երկուսում էլ ես ղեկավար եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ պատերազմում ղեկավարել եմ երկիրը։ Այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ, ուղղակի ես եմ գրել երկրի հռչակագիրը և 88 թվից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանձ ինձ չի կայացվել: Ես նաև առաջին նախագահն եմ: Հայաստանում 10 տարի նախագահ եմ եղել: Մինչ նախագահ դառնալս Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանկերում դասվում էր աղքատ երկրների ցանկում…»,-ասաց Քոչարյանը:

Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանն ընդհատեց Քոչարյանին՝ դատավորին կոչ անելով չշեղվել հարցի քննությունից:

Դրանից հետո դատարանում տարբեր կողմերից հայտարարություններ հնչեցին, դատավորը ստիպված եղավ կարգի հրավիրել ներկաներին՝ առանձին խոսելով Մարտի 1-ի զոհերից մեկի հորը հետ ու խնդրելով չխանգարել նիստը:

Արդյունքում դատավորը թույլ տվեց Քոչարյանին շարունակել խոսքը:

Նույն շարքից