Տեսանյութեր Իրավական 

Բերման ենթարկված երիտասարդների մոտ ատրճանակներ են հայտնաբերվել /տեսանյութ/

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Ապարանի և Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։

Նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ։ Գործարանային համարով ատրճանակ է հայտնաբերվել նաև 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ։ Ատրճանակները փաթեթավորվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։

Ատրճանակների օրինականությունը ստուգվում է։

Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նույն շարքից