Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով