Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձինք վիրավորել են Վրաստանի նախկին նախագահ Զվիադա Գամսախուրդիայի որդուն:
«Վիրավորվել է Ցոտնե Գամսախուրդիան: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Մենք դեռ չենք կարող ասել՝ վնասվածքը հրազենային է, թե սառը զենքով է հասցված», - հայտնել են ԱԳՆ-ի մամուլի գրասենյակից:
Հանցագործի ինքնության մասին տեղեկություններ չեն նշվում: