Իրավական 

Բելառուսում մահապատժի են ենթարկել 2 կնոջ սպանած տղամարդուն

Բելառուսում 2 կանանց դաժանաբար սպանած տղամարդուն մահապատժի են ենթարկել:

Մարդասպան Ալեքսանդր Օսիպովիչը մահապատժի էր դատապարտվել 2018 թ. գործած սպանությունների համար: Նա իր մոր տանը դաժանաբար սպանել էր 2 կնոջ:

Վճռից հետո մարդասպանը դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին միջնորդության համար, սակայն նրա հադնեպ կայացված վճիռը մնացել էր անփոփոխ:

Հիշեցնենք, որ Բելառուսը ԱՊՀ և եվրոպական երկրների ցանկում միակն է, որտեղ մահապատիժ է իրականացվում:

Նույն շարքից